«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն առաջարկում է ձեզ կառուցել կարիերա զարգացում ունենալու, աշխարհի առաջատար սպառողական ապրանքների հետ աշխատելու հնարավորությամբ, ինչպես նաև ունենալ մասնագիտական աճ պրոֆեսիոնալ և հեռանկարային միջավայրում։

Դիմելու գործընթացը

Մենք գնահատում ենք այն ժամանակը, որը դուք ներդնում եք մեր ընկերությունում աշխատելու համար, այդ իսկ պատճառով մեր նպատակն է հնարավորինս սահուն դարձնել այդ գործընթացը։ Դիտարկեք առկա թափուր հաստիքները և ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը էլեկտրոնային փոստով կամ ներկայացնել թղթային տարբերակը Շարուրի 47/1 հասցեով։ Եթե համապատասխան հաստիքներ չկան, ապա ձեր ինքնակենսագրությունը կարող եք ուղարկել հետագա դիտարկման համար:

Տրամաբանական-մաթեմատիկական թեստ

Ձեր ինքնակենսագրությունն ուսումնասիրելուց հետո, համապատասխանելու դեպքում Դուք հրավիրվում եք տրամաբանական-մաթեմատիկական թեստի։ Թեստը բաղկացած է մի քանի հնարավոր պատասխան ունեցող հարցերից և խնդիրներից, որոնց պատասխանները անհրաժեշտ է հիմնավորել։ Թեստի տևողությունն է 90 րոպե։ Թեստի դրական արդյունքը հարցազրույցի հնարավորության նախապայմանն է։

Հարցազրույց

Հաջորդ քայլը մեր Մարդկային Ռեսուրսների մենեջերի հետ կայանալիք հարցազրույցն է։ Հարցազրույցը տալիս է մեզ հնարավորություն ծանոթանալ և պարզել բոլոր հարցերը հաստիքի կամ կազմակերպության հետ կապված։

Հարցազրույցի ընթացքում մենք կտանք հարցեր, որոնք կօգնեն բացահայտել ձեզ, ձեր կարողությունները և հմտությունները: Հարցերի միջոցով մենք կպարզենք, թե արդյոք ձեզ մոտ առկա են այն հատկանիշները, որոնք կարևոր են մեզ համար։

Ընդունելության գործընթացի վերջին քայլը համապատասխան բաժնի ղեկավարի հետ հարցազրույցն է։ Այս փուլում բաժնի ղեկավարը բացահայտում է ձեր մասնագիտական հմտությունները, ծանոթանում է ձեր աշխատանքային փորձին, ինչպես նաև պաշտոնին վերաբերող այլ մասնագիտական հարցերին։

Այս պահին թափուր աշխատատեղեր չկան: Եթե դուք հետաքրքրված եք աշխատել մեզ մոտ, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրությունը hr@arge.am հասցեով ՝նշելով Ձեզ հետաքրքրող ուղղվածությունը`հետագայում դիտարկման համար: