Դիստրիբյուցիա

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն Հայաստանում խոշորագույն դիստրիբյուցիոն ընկերություններից է: Ընկերության ապրանքատեսականու մեջ ներառված են FMCG-ի գրեթե բոլոր տեսակի ապրանքները: Այսօր ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ-ը համագործակցում է 5000-ից ավելի մանրածախ առևտրային կետերի հետ: Նրանց թվում են խոշոր մանրածախ ցանցերը, մեծածախ ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը:

BTL

ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ -ն առաջարկում է մարքեթինգային ծառայություններ մեր բոլոր վաճառակետերում`ապրանքների նմուշառում և նմուշառված տեսականու համտեսում և աուդիտ, նաև գովազդային նյութերի տրամադրում:

Հիմնական ոլորտները, որոնցով ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ-ը տրամադրում է գովազդային և մարքեթինգային ծառայություններ

  • խորհրդատվություն `ապրանքի նմուշառում, հաճախորդների խորհրդատվություն, հաճախորդների վերապատրաստման ծրագրեր
  • խթանում `նվերներ, հաճախորդների համար խթանող ծրագրեր, գովազդային նյութերի տրամադրում
  • դասավորվածության ապահովում

Լոգիստիկա

ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ-ը Հայաստանի առաջատար դիստրիբյուցիոն ընկերություններից մեկն է, որն իր գործընկերներին առաջարկում է 3PL ծառայությունների ամբողջական փաթեթ`պահեստավորում, ապրանքների անվտանգ պահեստավորում և առաքում:

Ներկայումս ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ-ը մատուցում է լոգիստիկ ծառայություններ Երևանում, Գորիսում, Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև Հայաստանի այլ շրջաններում: ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ-ի պահեստային տարածքը գերազանցում է 5000 մ²:

Պահեստները հագեցված են ժամանակակից սարքավորումներով և վերջին ՏՏ լուծումներով: