«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն Procter & Gamble, FATER Group, Coty, Cargill, ROUST, Duracell և այլ հայտնի ապրանքանիշերի պաշտոնական դիստրիբյուտորն է Հայաստանում:

Կազմակերպությունը գործունեություն է ծավալում 2006թ․ Հոկտեմբերի 27-ից, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ժամանակահատվածում Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում 46-րդն է եղել:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ է Ներդրում կատարել տարբեր սպառողական ապրանքներում, աջակցել բոլոր գործող շուկաների տնտեսական աճին և զարգացնել կազմակերպությունները `բարելավելով մարդկանց կառավարման որակը և լիարժեք տիրապետելով այն գործնական ուղղություններին, որոնցում մենք աշխատում ենք:

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆՆ Է Լինել լավագույն դասական դիստրիբյուցիոն կազմակերպությունը Հայաստանում։ Լինել կազմակերպություն, որը իսկապես սիրված է և որտեղ մարդիք երազում են աշխատել։ Լինել լավագույն կազմակերպությունը հաճախորդի համար։ Տեղական բարձր որակի բիզնես գործընթացների ապահովման համար մեր դուստր ընկերություններին փոխանցել կորպորատիվ գիտելիքներ եւ փորձ: