Շուկայի ուսումնասիրության մասնագետ /աուդիտոր/
Շուկայի ուսումնասիրության մասնագետ /աուդիտոր/
Հիմնական պարտականություններ
Գործընկեր վաճառակետերում իրականացնել ընկերության ապրանքների որակյալ ցուցադրության ապահովման վերաբերյալ ստուգումներ և արձանագրել դրանց համապատասխանությունը սահմանված չափանիշներին,
Գնահատել գովազդային նյութերի և ընկերության կողմից տրամադրած գույքի առկայությունը ու արդյունավետ օգտագործումը՝ սահմանված չափանիշներին համապատասխան,
Վաճառքի երթուղիներում ստուգել հաճախորդների պարտքերը՝ հաճախորդների հետ փոխադարձ հաշվարկների ակտերի կազմամբ,
Ստուգումների հիման վրա հայտնաբերել ռիսկային հաճախորդներին։
Պահանջվող որակավորում
Բարձրագույն տնտեսագիտական կրթություն /ցանկալի է/,
Համապատասխան աշխատանքային փորձ,
1C ծրագրի իմացությունը ցանկալի է,
MS Excel-ի իմացություն,
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
Բանակցային և հաղորդակցման հմտություններ,
Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու փորձ,
Մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն։
Դիմելու կարգը
- Ուղարկել ինքնակենսագրական
Վերջնաժամկետ ՝ 25 / 09 / 2025