Digital Marketing Specialist
Digital Marketing Specialist
“ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ” ՍՊԸ-ն փնտրում է փորձառու և նախաձեռնող Թվային մարքեթինգի մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության կողմից ներկայացվող ապրանքանիշների և կորպորատիվ թվային հարթակների թվային մարքեթինգային գործունեության պլանավորման, իրականացման և արդյունավետության ապահովման համար։
Հաստիքը չի ենթադրում SMM մասնագետ։
Հիմնական պարտականություններ
Մշակել և իրականացնել ընկերության և ապրանքանիշների թվային մարքեթինգային ռազմավարությունը։
Կառավարել սոցիալական մեդիայի հարթակները և համակարգել արտաքին գործակալությունների աշխատանքը։
Պլանավորել և վերահսկել թվային գովազդային արշավները (Meta, Google, YouTube և այլ հարթակներ)։
Կազմակերպել և համակարգել ինֆլյուենսերների և կոնտենտ ստեղծողների հետ համագործակցությունները։
Ապահովել ընկերության կայքերի և առցանց հարթակների բովանդակության արդիականությունը։
Զարգացնել ապրանքանիշների ներկայացվածությունը էլեկտրոնային առևտրի և մարքեթփլեյսների հարթակներում։
Հետևել և վերլուծել թվային մարքեթինգային ցուցանիշները (Reach, Engagement, Traffic, Conversions և այլն)։
Պատրաստել հաշվետվություններ և առաջարկություններ՝ արդյունքների բարելավման նպատակով։
Վերահսկել մեդիա բյուջեների ծախսերը և օպտիմալացնել արշավների արդյունավետությունը։
Պահանջվող որակավորում
Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում։
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի ոլորտում։
Հայերերնի գերազանց, անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր հաղորդակցման լավ հմտություններ։
Google Ads, Meta Ads, Google Analytics և այլ թվային գործիքների գործնական իմացություն։
Սոցիալական մեդիայի, կոնտենտ մարքեթինգի և ինֆլյուենսեր մարքեթինգի փորձ։
Տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ։
Նախաձեռնողականություն, ստեղծագործ մտածողություն և բարձր կազմակերպչական հմտություններ։
Դիմելու կարգը
- Ուղարկել ինքնակենսագրականը (CV) job@arge.am էլ․ հասցեին։
Վերջնաժամկետ ՝ 30 / 09 / 2026