Երևան Սիթին հայտարարել է վիճակախաղ
Ամեն օր մենք ընտրում ենք այն ապրանքները, որոնք օգտագործում ենք մեր և մեր ընտանիքի համար։ Այդ ընտրությունը միայն գնի մասին չէ․ այն վստահության, անվտանգության և ապացուցված որակի ընտրություն է։ Այդ պատճառով միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում նախընտրում են համաշխարհային ճանաչում ունեցող բրենդները, որոնք տարիներ շարունակ պահպանել են իրենց հեղինակությունը՝ շնորհիվ արդյունավետության և բարձր չափանիշների։
ARGE BUSINESS-ը պաշտոնական ներմուծողն է մի շարք միջազգային առաջատար բրենդների, որոնք ներկայացված են Հայաստանի խոշոր սուպերմարկետներում, ինչպես նաև տնտեսական և մթերային խանութներում, դեղատներում։ Սա նշանակում է, որ գնորդը ձեռք է բերում օրիգինալ արտադրանք, որը պաշտոնապես ներմուծվել է Հայաստան, համապատասխանում է արտադրողի որակի պահանջներին և ապահովում է այն արդյունքը, որի համար այս ապրանքներն արժանացել են միլիոնավոր սպառողների վստահությանը։
Ապրանքանիշներ, որոնք մասնակցում են խաղարկությանը
Այսօր այդ ընտրությունը տալիս է նաև լրացուցիչ հնարավորություն։ Երևան Սիթիի կողմից ձեռք բերված և ակցիայի հատուկ գնապիտակով մակնշված տնտեսական, հիգիենայի և խնամքի ապրանքները մասնակցում են Երևան Սիթիի նոր գովազդային վիճակախաղին։
Այդ բրենդներն են․
- Ariel
- Tide
- Lenor
- Gillette
- Venus
- Fairy
- Safeguard
- Head & Shoulders
- Pantene
- Herbal Essences
- Pro Series
- Pampers
- Always
- Discreet
- Old Spice
- Oral-B
- Duracell
- Wella
- Wellaton
- Londa
- Color Perfecy
- Wellaflex
- Wella Deluxe
- Sanfor
- Big Wash
- ACE
- Kamill
Ինչպե՞ս մասնակցել խաղարկությանը
Ակցիան անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլը մեկնարկել է հունիսի 20-ին և շարունակվում է մինչև հուլիսի 20-ը, իսկ երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 25-ը։
Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է Երևան Սիթի սուպերմարկետների ցանկացած մասնաճյուղում կատարել առնվազն 2,000 դրամի գնում՝ ընտրելով ակցիայի հատուկ գնապիտակով մակնշված ապրանքներից։ Պայմանները կատարելու դեպքում մասնակցությունը գրանցվում է ավտոմատ՝ առանց որևէ լրացուցիչ գրանցման։
Ի՞նչ կարող եք շահել
Յուրաքանչյուր փուլում խաղարկվելու է 1,000,000 դրամ գլխավոր մրցանակ, ինչպես նաև 50 հատ՝ 50,000 դրամ արժողությամբ Երևան Սիթի նվեր քարտեր և 50 հատ՝ 50,000 դրամ արժողությամբ նվեր բոքսեր։
Առաջին փուլի ամփոփումը տեղի կունենա հուլիսի 23-ին՝ ժամը 12:00-ին, Երևան Սիթիի պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, իսկ մրցանակների հանձնման արարողությունը՝ հուլիսի 25-ին։ Երկրորդ փուլի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 27-ին, իսկ մրցանակները կհանձնվեն օգոստոսի 29-ին։
Մաղթում ենք ձեզ հաջողություն և հաճելի գնումներ: