Կապվեք մեզ հետ

Հեռախոս՝ , +347 10 464633, +347 10 464655

Էլ. փոստ՝ marketing@arge.am

Հասցե՝ Շարուրի 47/1, Երևան 0043, ՀՀ
Մեգա վիճակախաղ ԱՌԳԵ-ի մասնակցությամբ

Մեգա վիճակախաղ ԱՌԳԵ-ի մասնակցությամբ

Մասնակցե՛ք «Երևան Սիթի» մեգա վիճակախաղին՝ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ի հետ

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մարտի 1-ից «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ընկերությունը պաշտոնապես միացել է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի կողմից կազմակերպված լայնածավալ գովազդային վիճակախաղին։

Վիճակախաղի նպատակն է խրախուսել հաճախորդներին, ստեղծել առավել հաճելի գնումների միջավայր և խթանել նոր գնումների մշակույթի զարգացումը։

Ինչպե՞ս մասնակցել

Մասնակցելն իսկապես շատ հեշտ է: 2025 թվականի մարտի 1-ից դեկտեմբերի 31-ը կատարե՛ք նվազագույնը 1,000 դրամի միանվագ գնում «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» պորտֆելի այն ապրանքանիշներից, որոնք ընդգրկված են ակցիայում։

Ակցիային մասնակցող ապրանքանիշերն են՝

  • PAMPERS 
  • SAFEGUARD
  • FAIRY
  • TIDE
  • ARIEL
  • LENOR
  • ORAL B
  • PANTENE
  • HEAD & SHOULDERS
  • PRO SERIES
  • HERBAL
  • ALWAYS 
  • DISCREET
  • GILLETTE
  • VENUS
  • OLD SPICE
  • CLIPPER
  • DURACELL  
  • KAMILL 
  • WELLA
  • LONDA
  • FAMILIA
  • ACE
  • БОЛЬШАЯ СТИРКА
  • SANFOR
  • LORADO  
  • DEL MONTE 
  • REGGIA 
  • ЯМУНА 
  • iЧНЯ  
  • МАСЛОВНА
  • VITAGO
  • AMIGO
  • MOGU MOGU
  • SAMURAI

Գնումից հետո կստանաք ՀԴՄ կտրոնին կցված հատուկ վիճակախաղի կուպոն՝ ձեր անհատական մասնակից համարով։ Ձեր մասնակցության տվյալները հասանելի կլինեն նաև «Երևան Սիթի» հավելվածում և պաշտոնական կայքի անձնական էջում։

Ինչպե՞ս է ընտրվում հաղթողը

Վիճակախաղը անցկացվում է ուղիղ եթերում՝
«Երևան Սիթի»-ի YouTube, Facebook և Instagram էջերում։

Հաղթողները ընտրվում են պատահականության սկզբունքով՝ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով։

Հաղթողի հետ կապ է հաստատվում ուղիղ եթերի ժամանակ՝ հեռախոսազանգով։ Եթե հաղթողի հետ հնարավոր չէ կապ հաստատել 24 ժամվա ընթացքում կամ նա չի ներկայանում հաջորդ ուղիղ եթերին, շահումը համարվում է անվավեր, և տվյալ ավտոմեքենան տեղափոխվում է հաջորդ ամսվա վիճակախաղ։

Մրցանակ

Ամեն ամիս խաղարկվում է 1 ավտոմեքենա՝ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» պորտֆելից։ Ընդհանուր վիճակախաղի ընթացքում խաղարկվելու է 10 ավտոմեքենա «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» պորտֆելից։

Որքան շատ գնումներ կատարեք, այնքան մեծ է հաղթելու ձեր հնարավորությունը։

Հաղթանակի հաստատում

Հաղթողները պետք է ներկայանան «Երևան Սիթի» կենտրոնական գրասենյակ՝ Սեբաստիա փողոց 143։

Անհրաժեշտ փաստաթղեր՝

  • Անձնագիր կամ ID քարտ
  • Սոցիալական քարտ (ՀԾՀ)

Ամենամսյա վիճակախաղի «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ի ամփոփումը տեղի է ունենում յուրաքանչյուր հաջորդ ամսվա 12-ին։

Մաղթում ենք ձեզ հաջողություն և հաճելի գնումներ՝ «Երևան Սիթի»-ում՝ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ի աջակցությամբ։